ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը հասել է 203-ի․ Ցախալ
ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը հասել է 203-ի, իսկ ահաբեկչության հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 306-ի: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին հինգշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։
«Այս պահին մենք տեղյակ ենք պահել Իսրայելի պաշտպանության բանակի 306 գրոհայինների և 203 առևանգվածների ընտանիքներին», - ասել է Հագարին ճեպազրույցում: