ԵՄ-ն պետք է համատեղ շարունակի օգնել Ուկրաինային․ Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է համատեղ շարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այստեղ մենք հստակ դիրքորոշում ունենք։ Ուկրաինային օգնությունը մենք պետք է տրամադրենք միասին՝ որպես եվրոպացիներ», - ասել է Շոլցը Բունդեսթագում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «այդ ամենը չի կարող լուծվել լրացուցիչ միջոցների օգնությամբ»։
Ավելի վաղ Politico թերթը գրել էր, որ Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների մատակարարման հարցում Օլաֆ Շոլցի տատանվելը վրդովմունք է առաջացրել Կիևում։