Քանի դեռ կան մարդիկ, ովքեր հանդուրժում են սրա նկարներն ու ցուցափեղկերին բազմեցնում՝ փոփոխությունների մասին մոռացեք․․․
Ֆեյսբուքյան օգտատերերից Արմեն Հովսափյանը հրապարակել է լուսանկարներ՝ Վանաձորից և կից գրել
«Երկու զուգահեռ իրականություն։
Երկու նկարներն էլ էսօր Վանաձորում եմ արել` անվադողերի վաճառքի կետերի տարածքում ա։
Ինչքան էլ խոսենք սրանց ռադ անելու մասին, փորձենք մարդկանց բան բացատրենք, մեկ ա, քանի դեռ կան նման մարդիկ, մի մասն էլ գլխիկոր հանդուրժում են սրա նկարները, ավելին` իրենց խանութների ցուցափեղկերին բազմեցնում, վստահաբար կարամ ասեմ, որ փոփոխությունների մասին մոռացեք։
Իմիջիայլոց, ո՞նց էր ասում հայտնի գովազդը, «աղբի տեղը` աղբամանն է»»։