Արցախից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից, կառավարության նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե, նրանցից շատերը գնացել են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու», - նշեց նա։
Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ արեց մնալ Հայաստանում. կառավարությունը, ըստ նրա, ամեն ինչ անում է, որ աջակցի նրանց։
«Այն դեպքում, երբ ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Ես կոչ եմ անում Հայաստանից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան», -ասաց նա։