ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան հրաժարական է տվել Իսրայելին զենք վաճառելու պատճառով
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Ջոշ Փոլը հրաժարական է տվել՝ կապված Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում Իսրայելին զենք մատակարարելու նախագահ Ջո Բայդենի որոշման հետ: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով պաշտոնյայի սոցիալական ցանցի էջին։
«Ես ինքս ինձ խոստացել էի, որ կմնամ (պետդեպարտամենտում - խմբ.) այնքան ժամանակ, քանի դեռ զգում եմ, որ իմ վնասը կարող է գերազանցել այն լավը, որ կարող եմ անել...»,- մեջբերում է հրատարակությունը Փոլի խոսքերը LinkedIn-ի իր պրոֆիլում:
Ըստ New York Post-ի, Փոլը ավելի քան 10 տարի անցկացրել է Պետդեպարտամենտում և աշխատել Քաղաքական-Ռազմական գործերի բյուրոյում, որը վերահսկում է զենքի վաճառքը։