Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց (լուսանկարներ)
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում դրել է լուսանկար և տեղեկացրել, որ գտնվում են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ պետք է կայանա Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը։
«Չնայած անձրևին, մոտ 15 հոգով դատարանի մոտ ենք, որտեղ Արմինե Ադիբեկյանի դատն է: (Որոշում են՝ կալանավորեն, թե ոչ):
Ասացին տեղ չկա դահլիճում, մի քանիսին ներս թողեցին, մյուսներս կանգնած ենք նախամուտքում»,-գրել է Վրթանեսյանն ու հավելել, որ նիստը հետաձգել են։