Առնվազն 4629 Իսրայելի քաղաքացիներ վիրավորվել են գրոհայինների հարձակումներից
Իսրայելի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման հետևանքով վիրավորված երկրի քաղաքացիների թիվը հասել է 4629-ի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Այսօրվա դրությամբ հիվանդանոցներ է տարհանվել 4629 վիրավոր, որոնցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 279-ը՝ ծանր, 764-ը՝ միջին ծանրության, 3188-ը՝ մեղմ, 239-ը հսկողության տակ են, 145-ը՝ հետազոտման փուլում։
Նրանք հավելեցին, որ պատերազմի սկզբից բժշկական ապահովագրության հիմնադրամները հոգեբանի հետ զրույցի տեսքով լրացուցիչ օգնություն են ցուցաբերել։