Սեյրան Օհանյանը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն:
««Բանակը հասարակության հայելին է» արատահայությամբ կարծես արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում»,- ասաց նախարարը:
Հաջորդ արգելված արտահայտությունը` «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նախարարի, մենք ազգային բանակի վերջնական ձևավորման կամ կատարելության հասնելու վերջնագծում ենք գտնվում: