Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Ոմանց բիզնես շահերն են պաշտպանվելու․ Թորոսյանը՝ առողջապահության ոլորտում առաջարկված օրենքի մասին

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» իրականացվող փոփոխություններին․

«Քանի որ այսօր ԱԺ առողջապահության հանձնաժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» իրականացվող մի փոփոխության քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իմ առաջարկություններին և դրանցից մեկը որակվեց որպես «վերացական», իսկ ես բացակայում էի նիստից, քանի որ երկրում չեմ, հարկ եմ համարում ամբողջ առաջարկությունս տեղադրել այստեղ, որպեսզի ոլորտի մասնագետները իրենք որոշեն, թե ինչքան են դրանք կամ էլ միգուցե դրանց վերաբերյալ նախագծի հեղինակների կողմից հնչած արձագանքները վերացական կամ կոնկրետ:

Նաև ուզում եմ անդրադառնալ հանձնաժողովի նիստում հնչած ակնարկներին ոմանց բիզնես շահերի մասին: Իրականում այս օրենքի նախագծի շրջանառությունն է հենց սկսել ոմանց բիզնես շահերը պաշտպանելու նպատակով այն բանից հետո, երբ մի պետական բժշկական կենտրոն իր ղեկավարության կողմից հրահանգ է ստացել ապահովել մրցակցային գնումների գործընթաց` ի տարբերություն մինչ դա տեղի ունեցած հակամրցակցային գործընթացների:

Եվ հիմա այս օրենքի ընդունունով փորձ է արվում «ապահովագրել» այդ բիզնես շահերը, չնայած օրենքի կիրառման հետ այնքան խնդիրներ են լինելու, որոնց մասին առաջին ընթերցման ժամանակ խոսել եմ, որ նույնիսկ դա էլ չի ստացվելու: Իմ համոզմամբ, նման օրենք չպետք է ո'չ նախագծվեր, ո'չ էլ շրջանառվեր, առնվազն ոչ այս տեսքով և այն որևէ կերպ չի լուծելու բժշկական օգնության կամ բժշկական պարագաների որակի հարցերը, այլ միայն խնդիրներ է ստեղծելու:

‼️ Սա էլ իմ առաջարկն է ամբողջությամբ, հատկապես խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ «կոնկրետ» հիմնավորումներին:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Նախագծի Հոդված 2-ի առաջարկվող տեքստի «համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում» բառերը փոխարինել «բժշկական արտադրատեսակի յուրաքանչյուր սերիայի (խմբաքանակի) համար որակի համապատասխանության հավաստագրի, եթե կիրառելի է, կամ արտադրատեսակի որակը հավաստող այլ փաստաթղթի առկայության դեպքում» բառերով:
2. Նախագծի Հոդված 3-ի «տասներորդ օրը» բառերը փոխարինել «վեց ամսյա ժամկետի ավարտից հետո» բառերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներկայացված առաջարկները ուղղված են առաջարկվող Նախագծից բխող ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, թե ինչ է ավտորիզացիոն նամակը: Այն որևէ կերպ չի նույնականացվում համապատասխանության հավաստագրի հետ, որը նույնպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ և հետևաբար տարօրինակ է դրանք մեկը մյուսով փակագծերով բացատրելը: Համապատասխանության հավաստագիրն իր հերթին պրակտիկայում սովորաբար նույն բանն է նշանակում, ինչ ծագման սերտիֆիկատը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերին և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 50-56-րդ կետերին համապատասխան ՀՀ կառավարության կողմից ընդունված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 թվականի մարտի 30-ին ընդունված թիվ 429-Ն որոշման մեջ հղում կա «որակի համապատասխանության հավաստագիր» հասկացությանը, որը վերաբերում է բժշկակական արտադրատեսակի կոնկրետ խմբաքանակին:

Ավտորիզացիոն նամակները սովորաբար հանդիսանում են բժշկական կամ այլ տեսակի ապրանքներ արտադրողների կողմից այլ պետություններում գործունեություն ծավալող ընկերություններին իրենց արտադրանքի իրացման իրավունքներ շնորհող նամակներ, որոնք մեր օրենսդրությամբ փաստացի նախատեսված չեն և հետևաբար հասկանալի չէ, թե ինչպես կարող են կիրառվել, առանց հասկացության պարզաբանման:

Եթե հեղինակները հենց այդպիսի ավտորիզացիոն նամակները ի նկատի ունեն, ապա դրանք ըստ իրենց էության որևէ իրավական ուժ չունեցող, հակամրցակցային պայմաններ ստեղծող տնտեսական գործիքներ են, որոնք ՀՀ օրենսդրությունով, այդ թվում, Գնումների մասին օրենսդրությունով նախատեսված չեն և հակասում են դրանց: Դրանց, որպես բժշկական պարագաների ձեռքբերման հիմք դնելը բերելու է կոնկրետ արտադրատեսակների մասով շուկայի մենաշնորհացման, քանի որ արտադրողները այդպիսի նամակ տալիս են միայն մեկ ընկերության, ինչն էլ իր հերթին բերելու է գների աճի: Եվ քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների գները որոշում է առողջապահության նախարարությունը, գների այդպիսի բարձրացումը փոխհատուցվելու է վճարովի ծառայությունների գների բարձրացումով:

Կարևոր է նաև արձանագրել, որ ներկայումս գործող իրավակարգավորումների և ըստ էության մրցակցային շուկայի շնորհիվ տարիների ընթացքում էականորեն նվազել են բազմաթիվ բժշկական արտադրատեսակների գներ, որոշ դեպքում ընդհուպ մինչև տասնապատիկի չափով: Այս Նախագիծը հակառակ ուղղությամբ տանող գործընթաց է սկսելու:

Հատկանշական է նաև, որ Նախագիծը կարգավորում է ոչ միայն պետական սեփականությամբ բժշկական հաստատությունների գնումները, այլ բոլոր բժշկական կազմակերպությունների ձեռքբերումները, որոնք մատուցում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ և այդ ծառայությունների շրջանակներում տեղադրում են Նախագծի հոդված 1-ով սահմանված բժշկական պարագաներ, ինչն, ըստ էության, միջամտություն է այդ կազմակերպությունների գործարար գործընթացներին:

Ավելին, քանի որ այս Նախագիծը կարգավորում է միայն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները, ստացվում է, որ այլ աղբյուրներից ֆինանսավորվող ծառայությունների դեպքում նման պահանջներ բժշկական արտադրատեսակները կարող են չունենալ, ինչը խտրական մոտեցում է բժշկական օգնության ծառայություններ ստացող մեր քաղաքացիների նկատմամբ: Նման խտրական մոտեցումը նաև արգելվում է ՀՀ սահմանադրությամբ, և ՀՀ օրենքները չպետք է հանգեցնեն նման խտրական վերաբերմունքի:
Առաջարկվող կարգավորումները առաջացնելու են խառնաշփոթ և ճգնաժամ համակարգում և չեն բերելու Նախագծի հիմնավորումների մեջ ներկայացված նպատակների իրագործմանը, քանի որ տարբերակված ձեռքբերումները վճարովի և պետպատվերով մատուցվող ծառայությունների համար խաթարելու են թե' բժշկական կազմակերպությունների ներքին և թե' մատակարար-գնորդ ընթացակարգերը սեփականության բոլոր տեսակի բժշկական կազմակերպությունների մոտ:

Նախագծում և դրա հիմնավորումներում ոչ մի կերպ բացահայտված չէ, թե ինչպես է տեղի ունենալու ներկայացված կարգավորումների վերահսկողությունը: Նույն բժշկական կազմակերպությունում տարբեր պացիենտների կարող է դրվել տարբեր մեխանիզմներով գնված բժշկական արտադրատեսակներ, և պետությունը որևէ կերպ արդյունավետորեն չի կարող վերահսկել, թե որ պացիենտին որ արտադրատեսակն է տեղադրվել, ավելին նույն պացիենտը կարող է ստանալ նմանատիպ ծառայություններ մի դեպքում պետական պատվերի շրջանակներում, իսկ մյուս դեպքում, որպես իր կողմից վճարվող ծառայություն:

Բժշկական արտադրատեսակների որակի հավաստման համար «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգի ընդունում: Այդ կարգի կիրառումը պետք է ապահովի միատեսակ պայմաններ ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում կիրառվող բոլոր, այդ թվում ներպատվաստվող արտադրատեսակների համար և բարձրացվող խնդրի լուծման եղանակը դա է: Սակայն քանի որ կարգը այս պահին ամբողջությամբ չի գործում, միայն «բժշկական արտադրատեսակի յուրաքանչյուր սերիայի (խմբաքանակի) համար որակի համապատասխանության հավաստագրի, եթե կիրառելի է, կամ արտադրատեսակի որակը հավաստող այլ փաստաթղթի առկայության» պահանջի պահպանումը այն ձևակերպմամբ, ինչպես նշված է վերոնշյալ կարգում, կարող է ժամանակավոր լուծում տալ բարձրացվող խնդրին` միևնույնն է առաջացնելով վերը թվարկված խնդիրների մեծ մասը, մինչև այդ կարգի ամբողջական կիրառումը, որից հետո հետո արդեն իմաստ չի ունենա Նախագծով առաջարկվող կարգավորումները:

Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները անհրաժեշտ է հետաձգել, քանի որ հարյուրավոր բժշկական հաստատություններ և ներկրողներ արդեն իսկ ունեն ներկրված և ձեռքբերված ներպատվաստվող բժշկական արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում Նախագծով առաջարկվող կարգավորումներին և հետևաբար համակարգը կարող է կանգնել տնտեսական և բժշկական կոլապսի առաջ:

Նախագծի հիմքում դրված չէ որևէ իրական վիճակագրություն, հասկանալի չէ, թե երբ և ինչ պայմաններում է ծագել դրա ընդունման անհրաժեշտությունը: Նախագծի հիմնավորումների մեջ բերված որոշ տեղեկություններ հասկանալի չեն և չեն համապատասխանում իրականությանը: Նաև հասկանալի չէ, թե ինչու պետք է այս կարգավորումը տարածվի բոլոր ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների վրա, եթե դրա հիմնավորումների մեջ ավելի շատ հղումներ կան սրտաբանության մեջ կիրառվող արտադրատեսակներին:

Նախագիծը պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր, քանի որ պետական բժշկական կենտրոնները կարող են բժշկական արտադրատեսակների գնումների իրենց տեխնիկական բնութագրերը կազմել իրենց նախընտրելի արտադրանքի համար, որն այս Նախագծի ընդունման դեպքում կհանգեցնի միայն մեկ կազմակերպություն մասնակցության և հաղթանակի: Ըստ էության, պետական բժշկական հաստատությունը սրանով ուղղակիորեն կորոշի մատակարարին` գնումների գործընթացը դարձնելով կեղծ: