Այս օրերին սահմանին լարվածությունն իջել է. Սեյրան Օհանյան
«Լարվածությունը թուլացել է: 2016 թվականի ընթացքում մի քանի անգամ կրակոցները եղել են շատ, բայց այս օրերին այդ լարվածությունն իջել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Տավուշի մարզում կրակոցների թվի ավելացման հարցին:
Նախարարի խոսքով` տեղի հրմանատարությունը վերահսկում է իրավիճակը և համապատասխան միջոցառումներ ձեռք առնում:
«Եթե հանկարծ իրենք շարունակեն, մենք կսկսենք զսպման միջոցառումներ իրականացնել»,-հավելեց նախարարը:
Սերյան Օհանյանը նշեց, որ համանախագահող երկրներին հորդորել են և այսօր ՀԱՊԿ-ին էլ են ասում, որ քննադատությունները պետք է թիրախավորված լինեն այն կողմի վրա, որը որ խախտում է անում: