ԳՇ պետի նախկին տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանը՝ Արցախը հանձնելու իր մեղքի բաժնի մասին (տեսանյութ)
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Հակակոռուպցիոն դատարանում են ու գործով հարցաքննվեցին Ադրբեջանում 8 ամիս գերության մեջ գտնված ու Հայաստան վերադարձված զինվորները։
Հարցաքննությունն ավարտից հետո armlur.am-ը հարց է ուղղել այս գործով մեղադրյալ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք, ինքը եղել է ԳՇ պետի տեղակալ, վերլուծե՞լ է իր մեղքի բաժինը։
Սակայն հարցը մնաց անպաատասխան։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: