Ես ամեն ինչ կանեմ, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է պաշտպանվելու համար․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի աշխատել, որպեսզի Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է «իրեն պաշտպանելու համար»: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ես պետք է շարունակեմ ջանքեր գործադրել, որպեսզի դուք (Իսրայելը – խմբ.) ունենաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ պաշտպանելու համար: Մենք կհամոզվենք, որ դա այդպես է»,- ասել է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: