ԵՏՄ-ն անպայման կանցնի միասնական արժույթի. Հրանտ Բագրատյան
«Մենք ապացուցում ենք, որ առանց դոլարի կարող ենք առևտուր անել: ԵՏՄ-ի համար անպայման գալու ենք միասնական վալյուտայի: Ես չգիտեմ` դա երբ կլինի», – այսօր լրագրողների հետ հադնիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա դիտարկմամբ` ԵՏՄ-ում 300 մլրդ դոլարի շրջանառություն կա և նման իրավիճակում պարտավոր են նոր արժույթի անցնել, որը դոլարից կախվածությունը կնվազեցնի:
Բագրատյանի խոսքով՝ երեք տարբերակ կա ԵՏՄ-ում աշխատելու, երբ բոլորը մտնում են ռուբլու գոտի, ինչը ՌԴ-ի ցանկությունն է, բայց ոչ Բելառուսի ու Ղազախստանի, գալ նոր ռուբլու, որտեղ յուրաքանչյուր երկիր բաժին ունի, ինչպես օրինակ՝ ՀՀ-ն 3-4% և երրորդ տարբերակը՝ կանխիկ դրամ ընդհանրապես չի տրվում, բայց անկանխիկ հաշվարկներ է իրականացվում հաշվարկային ապարատի միջոցով:
«Առաջին տարբերակը կյանքի չի կոչվի, որովհետև Բելառուսը, Ղազախստանը դեմ են, իսկ ՀՀ-ն կհամաձայնվի, որովհետև այս իշխանություններն ամեն ինչի համաձայն են»,-ասաց նա: