Գագիկ Ծառուկյանը պապիկ է դարձել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ պապիկ է դարձել։
Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, լույս աշխարհ է եկել Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի որդին։ Վերջինս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի կինն է։
Նշենք, որ փոքրիկն ընտանիքի առաջին տղա երեխան է, ավագներն աղջիկներ են։
Շնորհավորում ենք փոքրիկի լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում, որ նա ապրի խաղաղ երկնքի տակ և կայուն զարգացող հայրենիքում։