Իսրայելում հակամարտության բռնկման պատճառով Զելենսկին զրկվել է «թթվածնից»․ բրիտանացի պաշտոնաթող փոխմարշալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցնում է ԶԼՄ-ների ուշադրությունն Իսրայելում պատերազմի պատճառով, ինչը բացասաբար կանդրադառնա նրա վրա։ Sky News-ին ասել է օդային ուժերի պաշտոնաթող փոխմարշալ Շոն Բելը։
«Իսրայելում հակամարտության բռնկման պատճառով Զելենսկին զրկվել է «թթվածնից»՝ սահմանափակելով նրա նկատմամբ ուշադրությունը ԶԼՄ-ներում, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա ստացվեղ օգնության վրա»,- նշել է նա։
Բելն ընդգծել է, որ Զելենսկին հաջողվել է գրավել լրատվամիջոցների ուշադրությունը, ուստի դաշնակիցներն ակտիվորեն ներգրավվել են Ուկրաինային զենք մատակարարելու գործում։ Սակայն, նրա կարծիքով, Իսրայելում պատերազմը փոխեց իրավիճակը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին France 2-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իսրայելում էսկալացիան կարող է «շեղել» միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինական հակամարտությունից։