Այսօր կքննվի Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Այսօր՝ ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը:
Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին և ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն:
Այնուհետև նա հայտնել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվեց հետաձգել դատական նիստը: Վերջինս կկայանա այսօր՝ ժամը 13:00՝ Նոր Նորքի դատարանում: