Իրավիճակը Գազայում դուրս է գալիս վերահսկողությունից․ ԱՀԿ ղեկավարը խնդրում է անհապաղ մուտք գործել Գազայի հատված
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խնդրում է անհապաղ մուտք գործել Գազայի հատված՝ կենսական անհրաժեշտության պաշարներ մատակարարելու համար։ Այս մասին նա համապատասխան հայտարարություն է հրապարակել իր հաշվում` X սոցիալական ցանցում։
«Իրավիճակը Գազայում դուրս է գալիս վերահսկողությունից, ամեն վայրկյան սպասում ենք, որ բժշկական օգնություն ուղարկեն այնտեղ, կյանքեր ենք կորցնում։ Վերջին չորս օրերին ԱՀԿ-ի մատակարարումներն արգելափակվել են սահմանին (Եգիպտոսի հետ - խմբ.) Մեզ անհրաժեշտ է անհապաղ մուտք՝ կենսական անհրաժեշտության մատակարարումները սկսելու համար: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերի բռնությունը դադարեցվի»,- ասվում է ուղերձում: