Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վտանգը մեծանում է․ ամերիկացի գնդապետ
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը YouTube-ի Douglas Macgregor Straight Calls ալիքում ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է թվում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգի աճի պատճառով։ Այս մասին գրում է Gazeta․ru-ն։
«Օր օր Ուկրաինայում իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, քանի որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի առճակատման հավանականությունը շարունակում է գոյություն ունենալ։ Քանի դեռ կա նման հնարավորություն, մենք սպառնալիքի տակ ենք ԱՄՆ-ում և Եվրոպայում»,- նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակը կարող է վտանգներ ներկայացնել աշխարհում տիրող իրավիճակի համար։