Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կարագացվի
Կարսի նահանգապետարանից ադրբեջանական trend.az գործակալությանը հայտնի է դարձել, որ նախատեսվում է արագ իրականացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը:
Նահանգապետարանից հայտնել են, որ եղանակային պայմանների լավանալուց անմիջապես հետո ավելի արագ կվերսկսվի երկաթուղու շինարարությունը: Երկաթուղու 76 կիլոմետրանոց հատվածն անցնում է Թուրքիայի տարածքով, որից 58 կմ Կարսի նահանգով:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեծ մասը հովանավորում է Ադրբեջանը, որը նպատակ ունի տնտեսապես շրջանցել Հայաստանը: Իսկ Թուրքիան այս երկաթգծով նպատակ ուներ դուրս գալ Ադրբեջան, Ռուսաստան և Միջին Ասիա: Այժմ ռուսական շուկայի փակումից հետո Թուրքիան ավելի է արագացնում երկաթուղու շինարարությունը, որպեսզի ադրբեջանական և միջինասիական շուկա արագ մուտք գործի, քանի որ Ռուսաստանն արգելել է իր տարածքներով թուրքական բեռների տեղափոխումը միջինասիական երկրներ: