Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ զարգանում և հրեշավոր թափ է ստանում․ Զախարովա
Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումը հանցագործություն է և ապամարդկային արարք է։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Զոհերի թիվը դուրս է գծապատկերներից, իրավիճակը շատ է դուրս եկել տարածաշրջանից: Սա համաշխարհային հումանիտար աղետ է։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ զարգանում և հրեշավոր թափ է ստանում»,- ավելացրել է նա:
Զախարովան Իսրայելին և նրա ամերիկացի գործընկերներին կոչ է արել արբանյակային պատկերներ տրամադրել՝ ապացուցելու համար, որ իրենք մասնակցություն չունեն կլինիկայի վրա հարձակմանը: