Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը
Հակարի կամրջի մոտ Կարմիր Խաչի մեքենայով բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով քննությունը Բաքվի դատարանում այսօր կշարունակվի։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երեկվա նիստի ժամանակ ցուցմունք են տվել Խաչատրյանի «գործողություններից» իբր տուժածները՝ նրա համար պահանջելով ցմահ ազատազրկում։
Նշենք, որ Խաչատրյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել։
Դատավարությունը նախագահում է Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։