Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բնակիչներին տարհանվել Ալ-Մավասիի հումանիտար տարածք, որտեղ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի միջազգային մարդասիրական օգնություն: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ի պաշտոնական հայտարարության մեջ։
«Իսրայելական բանակը Գազա քաղաքի բնակիչներին կոչ անել տարհանվել Ալ-Մավասի շրջան՝ Վադի Գազայից հարավ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելական բանակը մարդկանց խորհուրդ է տվել տեղափոխվել բաց տարածքներ Խան Յունիս քաղաքի արևմուտքում՝ Ալ-Մավասի շրջանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և հայտարարել «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին։ Հազարավոր զինյալներ ներխուժել են Իսրայելի տարածք՝ խլելով տասնյակ ռազմական տեխնիկա և հարյուրից ավելի պատանդներ։ Այս ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։