Գերմանիայի կանցլերը պատսպարվել է Իսրայելում օդային տագնապի ժամանակ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստիպված է եղել թաքնվել Գերմանիայի դեսպանատան ապաստարանում․ Թել Ավիվ կատարած այցի ժամանակ հնչել է հրթիռային տագնապ, գրում է իսրայելական Haaretz պարբերականը։
Հիշեցնենք՝ Շոլցը այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համերաշխության այցով գտնվում է Իսրայելում։
Նշենք՝ Բլինքենն ու Նեթանյահուն Իսրայելում օդային տագնապի ժամանակ նույնպես պատսպարվել են՝ բունկերում։