Սպաները սրտացավ են, իսկ զինվոր ընկերներդ՝ ամեն պահի թիկունքիդ․ զինծառայող
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինծառայող Ա. Նազլուխանյանի մտքերը ծառայության և սահմանի պաշտպանության մասին․
«Դիրքը ընտանիքի փոքրիկ մոդելն է…
Այստեղ ամեն ինչ ընդհանուր է, բացի զենքից: Իմ ԱԿ-103-ը միայն իմն է: Շատ լավ զենք ունեմ: Սպաները սրտացավ են, համբերատար, հանգիստ բացատրում են չիմացածդ, ամեն ինչ անում են, որ ծառայությունդ ավելի հեշտ անցնի… Իսկ զինվոր ընկերներդ պատրաստ են ամեն պահի կանգնելու թիկունքիդ»,- ասել է զինծառայողը։