Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա. Արցախցի Էլինարի պատմությունը

Էլինար Պողոսյանը ամուսնու և երկու տարեկան դստեր հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Ընտանիքը Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքում է ապաստանել։ Դժվարությամբ են հասել Հայաստան։ Կորցրածի հետ չի հաշտվում, ասում է՝ մենք կորցրել ենք մեր զրահաբաճկոնը։

«Ամուսինս դիրքերում էր, 21 օր չէի տեսել, իսկ ես երեխայիս հետ հիվանդանոցում պառկած էի։ Մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմի սկսվելը 2 ժամ առաջ մեզ ասել էին, որ ԱԹՍ-ի պայթյուն է եղել, հենց ամուսնուս դիրքերի ուղղությամբ։ Տեղս չէի գտնում, որովհետև գիտեի արդեն, որ այդ ուղղությամբ ահավոր լարված է իրավիճակը։ Հետո լսվեց պայթյունի ձայները, ամբողջ հիվանդանոցը խառնվեց, հասցրեցի երեխայիս վերմակի մեջ փաթաթել և վազել նկուղ, շատ ցուրտ էր այդ օրը։ Բոլորը երեխաներին գրկած նկուղում անընդհատ փորձում էինք զանգել և ինչ-որ լուր իմանալ, սակայն ապարդյուն, ոչ մեկին զանգ չէր գնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։

Արցախցի կնոջն ի վերջո հաջողվել էր հարազատների հետ կապի դուրս գալ, բայց դիրքապահ ամուսնուց ոչ մի տեղեկություն չուներ։

«Քույրս, եղբայրս եկան ինձ տեսակցության, բայց ոչ ոք ամուսնուցս՝ Դենիսից, նորություն չուներ։ Գիտեին, որ այդ դիրքն արդեն թուրքերի ձեռքին էր, հարակից գյուղը նույնպես, բայց ինձ ոչինչ չէին ասում, որ չանհանգստանայի։ Հաջորդ օրը, երբ ասացին՝ վերջ, չարաբաստիկ պատերազմն արդեն վերջացել է, և պետք է լքենք Արցախը, ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև Դենիսից լուր չիմանամ։ Այդ օրը քրոջս հետ գնացինք հիվանդանոց, դիահերձարան՝ ցուցակները նայելու, աղոթում էի, որ գոնե վիրավորների մեջ անունը լիներ։ Բայց ոչ մի տեղ չգտանք, ընկերները զանգում էին ինձ՝ նորություն իմանալու, ոչ ոք ոչինչ չգիտեր։ Թեև ասացին, որ վերջ պատերազմին, բայց Ստեփանակերտում լսվում էր կրակոցների ձայներ։

Հիվանդանոցում շատ ծանոթների տեսա, ովքեր ևս փնտրում էին իրենց հարազատներին։ Միայն հիվանդանոցներում հոսանք կար, հեռախոսները շուտ լիցքավորեցինք, և քույրս մտավ համացանց ու հայտարարություն տվեց, շատ չանցած գրեցին, որ Դենիսը լավ է, շուտով կգա։

Ուրախացել էի, բայց չէի հավատում, մինչև որ հաջորդ օրը անծանոթ համարով զանգ ստացա և նրա ձայնը լսեցի։ Հետո կեսգիշերն անց մի կերպ քայլելով եկավ տուն, ահավոր հոգեվիճակում էր, ես երբեք նրան այդպես չէի տեսել»,- պատմում է արցախցի Էլինարը։

Նրա խոսքով՝ այդ օրերին բոլորը լուռ էին, մտախոհ, միայն ուրախանում էին, երբ տեսնում էին իրենց ծանոթներին ողջ և առողջ։ Բոլորը հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, պետք է գնային՝ թողնելով տարիներով ստեղծած ամեն բան։

«Այդ օրն ամբողջ գիշեր չենք քնել, տխուր նստել էինք վառարանի մոտ և անկարողությունից գժվում էինք։ Դիմացի բլրակի մոտ (խաչի տարածքում) իրար մոտ խարույկներ էր վառված, թշնամին էր, երբեմն էլ օդ էին կրակում։ Շատ ցավալի էր, դա իրական մի ողբերգություն էր։ Հետո, երբ լույսը բացվեց, 4 մեքենայով ճանապարհ ընկանք։ Մեքենաների շարասյան ո՛չ սկիզբն էր երևում, ո՛չ էլ վերջը։ 3 օր ճանապարհ եկանք՝ գիշերելով թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ձեռքի տակ եղած ուտելիքն էլ էր վերջացել, տղաները գնացել էին կողքի գյուղ կարտոֆիլ ու ալյուր բերել, որ կրակին եփեինք, ուտեինք, ռուսների հետ համաձայնության էինք եկել, որ իրենց բազայում թույլ տային հաց թխեինք, գոնե երեխաներն ուտեին, բայց հենց այդ պահին սկսեցին մեքենաներն առաջ շարժվել և նորից սոված ճանապարհ ընկանք։

Ճանապարհին նորից ողբերգությունների ականատես եղանք, գիշերը 4-ի կողմերն էր, երբ լսվեց մի տղամարդու ձայն, ով գոռում էր և խնդրում էր ճանապարհ բացել, մայրն էր մահացել ճանապարհին։ Հետո լսեցինք բենզալցակայանի պայթյունի լուրը, ու որ բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Նորից կապ չկար, ոչ մեկից ոչ մի տեղեկություն։ Ականատես եղանք շտապ օգնության մեքենաների շարասյանը, որ Հայաստանից էին գնում Արցախ։ Շատ ծանր ապրումներ ունեցանք... Ամենուր ճանապարհին մնացած մեքենաներ էին, բենզին չկար, մեկը լացում էր, խնդրում, որ գոնե մի քիչ բենզին տան Հակարին անցնելու համար, բայց ոչ մեկը չուներ, մենք էլ ճանապարհին էինք մնացել, ռուսների հետ եկանք մինչև Հակարի, իսկ կամուրջը ոտքով անցանք։ Հենց անցանք Հակարին, հանդիպեցինք Հայաստանի մեր հայրենակիցների ջերմ վերաբերմունքին։ Շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արցախցու համար այս ծանր ու դաժան օրերին սատարեցին, օգնեցին ու կողքներիս կանգնեցին»,- պատմում  է Արցախից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։