Իսրայելը շարունակում է հարձակումները Գազայի հարավային հատվածի վրա. ամեն ժամ սպանվում է 11 պաղեստինցի
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարձակումները Գազայի հարավային մասի, մասնավորապես Խան Յունիս քաղաքի վրա, չնայած բնակիչներին այս ուղղությամբ տարհանելու կոչերին։ Այս մասին ասված է Պաղեստինի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ օդից, ծովից և ցամաքից իսրայելական ուժերի զանգվածային ռմբակոծությունները շարունակվում են։
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, որը վկայակոչում է UNRWA-ն, Գազայի հատվածում ամեն ժամ սպանվում է 11 պաղեստինցի, ինչը կազմում է օրական մոտավորապես 267 մարդ: