ԱԴԾ-ն Ղրիմում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալին
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմում ձերբակալել են Ռուսաստանի մի քաղաքացու՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության համար տեղեկություններ հավաքելու կասկածանքով, ինչպես նաև նա թերակղզում զինամթերքի պահեստներ է ստեղծել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ հայտարարությանը։
Ծառայության տվյալներով՝ հանցագործությանը մասնակից է եղել Ղրիմի Բախչիսարայի շրջանի բնակիչը՝ 1975 թվականին ծնված։ Հայտնի է, որ նա Ուկրաինայի հատուկ ծառայություններին է փոխանցել Ղրիմի սոցիալ-քաղաքական, տնտեսական ու ռազմական իրավիճակի մասին տվյալներ։