Աշխարհն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը ուկրաինացի առաջնորդի նկատմամբ․ նա պետք է համաձայնի խաղաղության․ ֆրանսիացի պաշտոնյա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայել կատարած այցով ցանկանում էր գրավել Արևմուտքի մարող ուշադրությունը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիական Patriots կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոը։
Նա (Զելենսկին) հույս ուներ կրկին գրավել լրատվամիջոցների ուշադրությունը։
Ֆիլիպոն նշել է, որ ամբողջ աշխարհն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը ուկրաինացի առաջնորդի նկատմամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
«Ակնհայտ է, որ Զելենսկու համար ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Նա պետք է թողնի ամեն ինչ և համաձայնի խաղաղության»,-ամփոփեց Ֆիլիպոն:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ միասին այցելել Իսրայել, սակայն նրան տեղեկացրել են, որ այժմ լավագույն ժամանակը չէ նման այցի համար։