Լիբանանը Իսրայելին մեղադրում է սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի սահմանամերձ շրջանները գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք։ Այս մասին գրում է լիբանանյան Al Wataniya գործակալությունը։
Գործակալությունը պնդում է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել հիմնականում բնակեցված տարածքներին։
Al Wataniya-ի փոխանցմամբ՝ կրակի տակ են հայտնվել, այսպես կոչված, Կապույտ գծի (լիբանանա-իսրայելական սահման) հարակից տարածքները։ Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն նրանց թիվը չի հաղորդվում։
Մինչ այս Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Դոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը չունի անկախ հաստատում այն լուրերի մասին, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր են օգտագործել։