Պուտինը ժամանել է Պեկին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ ելույթ կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի բացմանը և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնում է ՌԻԱ-ին։
Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում: ՌԴ նախագահը Պեկին է ժամանել Սի Ծինփինի հրավերով:
Ռուսաստանի ղեկավարը հրավիրվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին՝ որպես գլխավոր հյուր։ Նա կլինի երկրորդը, ով ելույթ կունենա հոկտեմբերի 18-ին կայանալիք ֆորումի բացմանը` Չինաստանի նախագահ Սի Ծինփինից հետո։