Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցող միգրանտներին արտաքսելու մտադրության մասին
Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե հաղթի ընտրություններում, կարգելի երկիր մուտք գործել միգրանտներին, ովքեր համակրում են ՀԱՄԱՍ-ին, ինչպես նաև նրանց, ովքեր ժխտում են «Իսրայելի գոյության իրավունքը»։ Այս մասին գրում է Reuters-ը։
Բացի այդ, Թրամփը խոստացել է չեղարկել վիզաները «հակասեմիտ» օտարերկրյա ուսանողների համար։ Պետության ղեկավարի թեկնածուն մտադիր է նաև իրավապահ մարմիններին ուղարկել պաղեստինամետ բողոքի ցույցերի՝ միգրանտներին ձերբակալելու և արտաքսելու նպատակով։
«Եթե դուք ցանկանում եք վերացնել Իսրայել պետությունը, ապա ձեզ որակազրկում են (ԱՄՆ մուտք գործելու իրավունքից), եթե պաշտպանում եք ՀԱՄԱՍ-ին կամ ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությանը, ապա որակազրկված եք, եթե կոմունիստ եք, մարքսիստ կամ ֆաշիստ, դուք որակազրկված եք»,-ասել էԹրամփը։