Այսօր Բաքվի դատարանում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
Այսօր Բաքվի դատարանում կշարունակվի հուլիսին առևանգված Արցախի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ԱՊԱ-ի հաղորդմամբ, նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։Նշվում է, որ քրեական գործով տուժող է ճանաչվել 59 անձ։