Թուրքիան Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հարթման համար առաջարկ ունի
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ Պաղեստինի երաշխավոր երկիր, եթե Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը կարգավորելու համար խաղաղ համաձայնություն ձեռք բերվի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նրա կարծիքով` այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավոր հատկապես Պաղեստինի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։
«Հենց համաձայնություն ձեռք բերվի, երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Մինչ այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցում հայտարարել էր, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը կարող է ավարտվել, եթե ստեղծվեն երկու առանձին պետություններ։