ԱՄՆ-ից ապտակ Թուրքիային
ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը սիրիական քրդերի կազմակերպությունը (YPG) որպես ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կիսում է Թուրքիայի դիրքորոշումը` YPG-ը ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն, Ջոն Քիբրին հայտարարել է. «YPG-ն այսօր միակ կազմակերպված ուժն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Մենք օգնում ենք և շարունակելու ենք օգնել YPG-ին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան համառ պայքար է մղում քրդական կազմակերպությունների PKK և YPG-ի դեմ, հայտարարելով, որ YPG-ին տրամադրված զենքերն ու օգնությունը անցնում են Թուրքիա և տրամադրվում PKK զինյալներին, որոնք Թուրքիայի հարավ-արևելքում պատերազմական վիճակի մեջ են գտնվում Թուրքիայի հետ: