Իրանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Էրդողանի հետ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Պաղեստինում իրավիճակի զարգացումը։
Երկուշաբթի օրը Էբրահիմ Ռաիսին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ, որոնց ընթացքում քննարկել է Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքների վերջին զարգացումները։
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին այս առիթով ասել է. «Իրանի և Ռուսաստանի նախագահների միջև այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր երկրի նախագահը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակականության մասին»:
Այս հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին երկարաժամկետ ու լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ համարեց շրջափակման շարունակությունը, կանանց ու երեխաների սպանությունները, Գազայի վրա ցամաքային հարձակումը։