Կանադայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել․ Տորոնտոյում ՀՅԴ երիտասարդները փակել են մուտքը (տեսանյութ)
Կանադայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:
Դրամահավաքն ուղղված է եղել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը, սակայն մինչ այն կսկսեր, հայտնվել են դաշնակցական երիտասարդներ և ակցիա կազմակերպել։ Նրանք փակել են մուտքը։
Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը փորձել է համոզել ՀՅԴ երիտասարդներին, թե որքանով է կարևոր դրամահավաքը։