Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով
Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Այս մասին նշվել է այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով:
Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր: