Հայաստանը 50 հազար եվրո օգնություն կտրամադրի Սլովենիային
ՀՀ կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Սլովենիային։ Գործադիրը հաստատել է 50 հազար եվրո օգնություն` Սլովենիային։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X(թվիթերյան) միկրոբլոգից։
Նախատեսվող օգնությունը տրամադրվում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի հետևանքների դեմ պայքարի համար։