Արևմուտքը լուրջ ռազմավարական ռիսկեր է ստեղծում․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Արևմուտքը, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ստեղծում է լուրջ ռազմավարական ռիսկեր, սակայն մինչ այժմ իրավիճակը զսպված է վատագույն սցենարից։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ի զենքի չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Էրմակովի հայտարարությունը։
Նշենք, որ Էրմակովը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում, որը զբաղվում է զինաթափման հարցերով։
Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, որ Վաշինգտոնը համառորեն հրաժարվում է հաշտվել իր տոտալ գերակայության կորստի հետ։
«Օգտվելով պատմական գործընթացների օբյեկտիվ ընթացքը դանդաղեցնելու ցանկացած պատրանքային հնարավորությունից՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իր ապակայունացնող գործողություններով ստեղծում է լուրջ ռազմավարական ռիսկեր»,- ասել է Էրմակովը։
Ինչպես նշել է վարչության պետը, իրավիճակը միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում շարունակում է վատթարանալ։
«Լավ է, որ մինչ այժմ մեզ հաջողվել է թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի վատթարագույն սցենարների»,- ընդգծեց նա։