Վստահեք մեր ղեկավարությանը. Սեյրան Օհանյան
«ԶՈՒ-ի յուրաքանչյուր աշխատավարձի փոփոխություն իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում»,- ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է սպառազինության հարցերին, ապա նախարարն ասաց, որ այդ հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, սակայն կոչ արեց, որ հասարակությունը վստահ լինի, որ Զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունը առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում:
«Վստահեք մեր ղեկավարությանը և ԶՈՒ ղեկավարությանը»,- ասաց նա: