Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ալիքում գրել է․
«Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր։
Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրանց հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևն ու միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։