Գազայի հարավային հատվածում հրադադար է հաստատվել
Գազայի հատվածի հարավային շրջաններում հրադադար է մտցվել: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրադադարը ուժի մեջ կմնա հինգ ժամ։
Մինչ այս Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում օգտագործում են ամենաթեթև և ճշգրիտ զինատեսակները։
Իսրայելի բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսն ընդգծել է, որ իսրայելցի զինվորականները հավատարիմ են միջազգային իրավունքին և, հետևաբար, փորձում են օգտագործել ամենաթեթև և ճշգրիտ զենքերը Գազայի հատվածում թիրախները խոցելու համար: