ՄԱԿ-ի ուժերը դեռևս չեն պարզել լրագրողների վրա հարձակման ու նրանցից մեկի մահվան հանգամանքները
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը դեռ չեն պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է Իսրայելի հետ սահմանին հարձակում եղեկ լրագրողների խմբի վրա։
Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Reuters-ի աշխատակից Իսամ Աբդալլան սպանվել է հարավային Լիբանանում լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա իսրայելական հարվածի արդյունքում։ Գործակալությունը հաստատել է նրա մահը։ Al Jazeera-ն հաղորդում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են ևս երեք լրագրողներ, այդ թվում՝ ալիքի երկու աշխատակից։
«Այս փուլում մենք չենք կարող վստահորեն ասել, թե ինչպես է իրադարձությունները լուսաբանող լրագրողների խումբը ենթարկվել հարձակման և նրանցից մեկը սպանվել», - ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ: