ՌԴ ԱԳՆ. ԵԽԽՎ-ն կրկին ցույց տվեց իր անարժեքությունը՝ Պուտինին ոչ լեգիտիմ նախագահ հայտարարելով
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հերթական անգամ ցույց տվեց իր անարժեքությունը՝ 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինին ոչ լեգիտիմ նախագահ հռչակելով։ Այս մասին ասվում է կրոնի ազատության իրավունքի ապահովման ոլորտում համագործակցության հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Գենադի Ասկալդովիչի մեկնաբանության մեջ։
«Նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից շատ առաջ, Վ.Վ.Պուտինին ոչ լեգիտիմ նախագահ հռչակելով, մարգինալ ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր անարժեքությունը,- նշել է նա։- Այս հավաքի անդամները, որից Ռուսաստանը դուրս եկավ անցյալ տարի, ակնհայտորեն չեն գիտակցում. որ իշխանության բարձրագույն մարմինների, այդ թվում՝ նախագահականի լեգիտիմությունը որոշվում է միայն իրենց ընտրող ժողովրդի կամքով, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների պատվիրված եզրակացություններով։