Ղրիմի կամրջի բոլոր չորս ուղիներով երթևեկությունը վերականգնվել է (տեսանյութ)
Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է նախատեսված ժամկետից 18 օր շուտ, տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բացվել է բոլոր չորս գոտիներով։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։
«Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է նախատեսված ժամկետից 18 օր շուտ, և երթևեկությունը բացվել է բոլոր չորս գոտիներով,- գրել է Խուսնուլինը:- Ամբողջ աշխատանքը տևել է երեք ամսից էլ քիչ»: