Երևանում օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել հատուկ մասնագետները, ովքեր վառելիք են փոխանցել։