Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

«Ժողովուրդ». Արցախի նախարարներն ու պատգամավորները վախենո՞ւմ են Ալիևից. ինչու չեն աշխատում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երևանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործության են մատնված: Փնտրում են Փաշինյանին, որ իրենց ապագա անելիքները ճշտեն:

Փաշինյանն էլ ամեն անգամ մի պատճառաբանություն է բերում, որպեսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարության հետ հանդիպումից, այսպես ասած՝ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել:

Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մտադիր է ի լուր Հայաստանի և Արցախի ժողովուրդների, ինչպես նաև միջազգային հանրության, հայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է և իրավական որևէ ուժ չունի: Կարող է նաև ստորագրել նույն հրամանագիրը չեղարկելու մի նոր որոշում:

Հիմա Արցախցի պաշտոնյաները փակուղում են հայտնվել. մի կողմից ուզում են քայլեր ձեռնարկել, մյուս կողմից էլ չեն ցանկանում առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու գործել:

Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս զանգում է արցախցի նախարարներին ու պատգամավորներին ու ասում, թե ձեր հանրային խոսքում մի օգտագործեք Արցախի Հանրապետություն բառը, քանի որ Փաշինյանի խոսնակն էլ հանրային կերպով ներողություն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք էլ օգտագործեն:

Այս խոսակցություններից հետո Արցախցի պաշտոնյաների և Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները լարվել են:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Ղազարյանը կտրականապես հերքեց, որ արցախի պաշտոնյաներին նման բան է ասել.

«Բացարձակ սուտ է, նման բան չկա, ես պարզապես ասել եմ, որ հիմա լրիվ այլ իրողություն ունենք և պետք է ըստ այդմ շարժվենք, չենք կարող գործել այնպես, ինչպես՝ նախկինում: Ես որևէ մեկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,- ասաց նա:

Ղազարյանից հետաքրքրվեցին նաև՝ այս նոր իրողություններում ինքն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ աշխատանք է տանում, հարցին ի պատասխան աաաց՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով է զբաղվում: Եւ ոչ մի խոսք վտարանդի կառավարության գործունեության մասին: Չէ որ անգամ չարաբաստիկ այն հրամանագրով, Արցախի հանրապետությունը գոյություն ունի մինչև հունվարի 1-ը: Ու եթե Արցախի նախարարներն ու պատգամավորները անգործություն են ցուցաբերում, նշանակում է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թելադրանքով են գործում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում