Գազայի հարավում հիվանդանոցները լեփ-լեցուն են, չեն կարող հիվանդների ընդունել
Գազայի հարավում հիվանդանոցները լեփ-լեցուն են, չեն կարող հյուսիսից հիվանդների ընդունել, ասվում է Պաղեստինում ՄԱԿ-ի աշխատակիցների զեկույցում, փոխանցում է Риа Новости-ն․
«Զանգվածային տեղաշարժն անմիջական վտանգի տակ է դնում հիվանդների, վիրավորների կյանքը և աղետի սպառնալիք ստեղծում հանրային առողջության համար հիմա, երբ առողջապահական համակարգը փլուզման եզրին է»- ասվում է հաղորդագրության մեջ: