Հյուսիսային Կորեան 1000 կոնտեյներ զինամթերք է ուղարկել ՌԴ-ին
Հյուսիսային Կորեան 1000 կոնտեյներ զինամթերք է ուղարկել ՌԴ-ին,գրում է The Hill-ը։
Սպիտակ տունը այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ռուսական դրոշով նավը ԿԺԴՀ-ի զինամթերքի պահեստից բեռը տեղափոխել է ռուսական նավահանգիստ, որտեղից էլ՝ ռուսական ռազմական պահեստ:
Սպիտակ տունը հրապարակել է վիզուալ նյութեր, որոնք, ըստ ամերիկացիների, ապացուցում են այդ պնդումը․
«Մենք դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումը», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին: