Շարունակվում են հոկտեմբերի 12-ից վթարված գնացքի գծերի վերականգնողական աշխատանքները
Արդեն 24 ժամից ավելի է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ աշխատանքներ են կատարում հոկտեմբերի 12-ին Արմավիրի մարզում բեռնատար շարժակազմի անկման հետևանքով երկաթուղային գծի վերականգնման ուղղությամբ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքները կատարում են մինչև կեսգիշեր, որպեսզի 1 օր շուտ շահագործվի Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքների շարժը, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին: